Դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներն այսօր պարգևատրվել են ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրերով: Աշակերտներին պատվոգրերը հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ցանկանալով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ :